Posted in Հայոց լեզու, Հայոց լեզու և գրականություն, Uncategorized

Ալքիմիկոսը

Կարդում եմ, վերլուծում ընթերցածս։

Սսկսեմ  մեջբերումներով․

 «Տիեզերքի ոգին սնվում է մարդկային երջանկությամբ: Երջանկությամբ, բայց նաև՝ վշտով, նախանձով, խանդով: Մարդը մեն-միակ պարտականություն ունի՝ հետևել Սեփական Առասպելին մինչև վերջ»։

«Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը: Այն աշխարհի լեզուներից մեկն է: Եվ եթե Տերը մեզ է դիմում մեր հոգու լեզվով, միայն մեզ է հասկանալի լինում նրա ասածը»:

«Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ»:

«Եթե ինչ-որ բան ես ուզում ամբողջ սրտով, ապա առնչվում ես Աշխարհի հոգու հետ: Իսկ նրա մեջ կուտակված ուժը միշտ դրական է: Եվ նա ավելացրեց, որ աշխարհում ամեն ինչ ոգի ունի՝ լինի քար, թուփ, կենդանի, թե նույնիսկ մի պարզ միտք»:

«Իմաստունները վաղուց են հասկացել, որ մեր այս բնական աշխարհը լոկ Դրախտի մեկ պատկերն է, նրա մեկ պատճենը: Այս աշխարհի գոյության փաստը երաշխիք է, որ կա մի ուրիշ, ավելի կատարյալ աշխարհ»:

Վերլուծություն
  Վեպը շատ ուսանելի էր, արագ ընթերցվող աչքերին հաճելի և ձգտում առաջացնող, նաև առաջացնում է նպատակին հասնելու, քայլելու, առաջ գնալու զգացումներ, լավատեսություն, սեփական առասպելին հասնելու ուժ և հույս։——————————————-

Նախկինում գրքեր չէի կարդում, իսկ հիմա մարդկանց հետ շփվելու փոխարեն նախընտրում եմ գրքեր կարդալ, քանի որ գիրքը կարող է լինել ընկեր, ով խոսում է քեզ հետ այն ժամանակ, երբ դրա  կարիքն ու ցանկությունը ունես,  գրքերը չեն ցավեցնում, իսկ մարդիկ հիմնականում խոսում են այն ժամանակ, երբ դու դրա կարիքը չունես։ Գիրք կարդալիս քո խնդիրները դեն ես նետում ու սկսում սուզվել  գրքի կերպարի ներաշխարհը։ Նախկինում գործածս ամենամեծ սխալը քիչ գրքեր կարդալն էր եղել, քանի որ հիմա  ամեն գիրք ձեռքս վերցնելիս ցանկություն եմ ունենում արագ ընթերցել, որպեսզի հասցնեմ նոր  գիրք կարդալ։ Սակայն ամեն գրքի հետ չէ, որ կարողանում եմ «լեզու գտնել», իսկ անավարտ թողնելուց հետո էլ դեռ այդ հերոսների հետ եմ, որոնց ճակատագիրը, այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ։ երբեմն գրքերը համեմատում եմ մարդկանց հետ․ կան գրքեր, որոնց միայն կազմն է հետաքրքրություն առաջացնում, կան գրքեր, որոնց  կազմը գեղեցիկ ձևավորում չունի է, բայց իմաստը ավելի խորն ու հետաքրքիր է, և կան գրքեր, որոնք այդպես էլ չեմ կարդում մինչև վերջ։  Այդպես էլ մարդիկ են․․․․բացահայտելու ցանկություն չենք ունենում նույն կերպ մարդիկ են։
Կարծում եմ՝ պատանիդուր կ ընթերցողներին դուր է գալիս «Ալքիմիկոսը»։

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s