Posted in Uncategorized

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ

Անկախության օրը՝ սեպտեմբերի 21որոշել էինք գնալ ԱմբերդԱռավոտյան
ժամը 9-ին նստեցինք ավտոբուս ու բռնեցինք Աշտարակ տանող ճանապարհը: ՀասանքԱրագածոտնի մարզ՝ Ամբերդ անառիկ ամրոց: Հեռվից երևում էր սև հսկան՝ ծածանվող եռագույն դրոշով: Չէի պատկերացնի, որ պետք է հասնեինք և նկարվեինք դրոշի ներքո:
Տուրիստական ավտոբուսների մի մեծ շարասյուն կար: Ուրախանում էի տեսնելով այդքան օտարերկրացիների, ովքեր հետաքրքրված էին մեր Հայաստանով, ովքոր եկել էին նշելու մեր տոնը՝ մեզ հետ միասին: Իրենք էլ ուրախանում էին մեզ տեսնելով՝ աղբի տոպրակներով, ձեռնոցներով էկոակցիա անելիս և ինձ անհասկանալի բառերով, սակայն ծանոթ ժեստերով շնորհակալություն էին հայտնում:
Հետաքրքիր էր նորեկ սովորողների հետ հաղթահարել այդ բարդ , բայց հետաքրքիր ճանապարհը: Ընկեր Ազնիվը պատմեց Ամբերդի պատմության մասին: Ես քիչ թե շատ ծանոթ էի, քանի որ մինչ Ամբերդ գնալը կարդացել և ծանոթացել էի տեղանքի , շրջապատող եկեղեցիների մասին: Ետադարձին եղանք սուրբ Հովհաննես եկեղեցում, շատ հետաքրքիր էր մոմավաճառ տատիկի պատմությունը եկեղեցու և եկեղեցու ներսում կատարվող հրաշքների մասին;

Եկեղեցու բակում խաղեղեր խաղացինք, հանգստացանք ուսումնասիրեցինք և վերադարձանք տուն: 

Թողնել մեկնաբանություն